«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»․ Իլոն Մասկ
- Investigative journalist

- Jun 5
- 1 min read

Իլոն Մասկը պնդում է, որ առանց իր աջակցության Դոնալդ Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում։
Մասկը սոցցանց X-ում գրել է. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը»։
Այս հայտարարությունը հետևեց Թրամփի քննադատությանը՝ ուղղված Մասկին, որը դժգոհություն էր հայտնել գործող նախագահի որոշ դիրքորոշումներից։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Թրամփը սկսում է անհանգստանալ Մասկի մեկնաբանությունների պատճառով, որոնք վերաբերում են պետական ծախսերը կրճատելու օրինագծին։




















