top of page

Քաղաքացիները բարձրացել էին «Շառաչ» ջրվեժը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները

Jul 27, 2025
1 min read

Հուլիսի 26-ին՝ ժամը 16։59-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողանում ինքնուրույն իջնել:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են ջրվեժից:

 
 
1/2905
bottom of page