Փաշինյանն ընդունել է խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին, անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացին
- Investigative journalist

- Jan 27
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին: հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:




















