top of page

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում

May 21, 2025
1 min read

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներ են զգացվել նաև Ստամբուլում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մարմարա ծովում՝ Բույյուքչեքմեջե շրջանի մոտ և ուժգնությունը կազմել է 4,0 բալ Ռիխտերի սանդղակով, նշել է երկրի աղետների կառավարման գործակալությունը:



Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հաջորդել էին հետցնցումներ։

 
 
1/2905
bottom of page