top of page

Շվեդիայում սպանել են Ղուրանը այրող հայտնի իրաքցուն

Jan 30, 2025
1 min read

Շվեդիայում սպանել են իրաքցուն, ով 2023թ․ ամռանը հրապարակայնորեն այրել էր Ղուրանը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանության պահին իրաքցի փախստական ​​Սալվան Մոմիկան TikTok-ով ուղիղ եթեր էր վարում։

Սպանության մասին տեղեկությունն արդեն հաստատել են Շվեդիայի իշխանությունները։

2023 թվականի ամռանը Մոմիկան Ստոկհոլմի կենտրոնում այրել էր Ղուրանը, ինչից հետո բառացիորեն ողջ իսլամական աշխարհը սպառնում էր սպանել նրան։

 
 
1/2905
bottom of page