top of page

Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս նախկին հարսի՝ Վանեսա Թրամփի եւ Թայգեր Վուդսի հարաբերություններին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 16
  • 1 min read
ree

Նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս նախկին հարսի՝ Վանեսա Թրամփի եւ գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող Թայգեր Վուդսի հարաբերություններին։

Ինչպես տեղեկացրել է Page Six-ը՝ հղում կատարելով աղբյուրին, Մար-ա-Լագոյում լուրեր են պտտվում, որ նախագահը նախկին հարսի՝ Վանեսա Թրամփի եւ Վուդսի նոր հարաբերությունների երկրպագուն է։

«[Նախագահ] Թրամփը գիտի նրա հարաբերությունների մասին Վանեսայի հետ եւ, ինչպես ասում են, հավանություն է տալիս դրանց»,- նշել է ինսայդերը։

Ավելի վաղ Page Six-ը տեղեկացրել էր, որ գոլֆի լեգենդը եւ նախագահի նախկին հարսը հանդիպում են։

Հայտնի չէ, թե ինչպես են նրանք ծանոթացել, բայց երկուսն էլ ապրում են Ֆլորիդայում, իսկ Վանեսայի աղջիկը՝ Քայ Թրամփը, գոլֆի մոլի սիրահար է։ Նա մասնակցել է առաջնությունների եւ հաճախ խաղում է պապիկի հետ։

Թրամփը եւ Թայգերը մտերիմ են, եւ Թայգերը նրանից ազատության մեդալէ ստացել 2019թ.։ Թայգերը մասնավոր կարգով խոսում է Թրամփի հանդեպ համակրանքի եւ այն մասին, թե ինչ է նա արել գոլֆն առաջ մղելու համար»։

Աղբյուրն ավելի վաղ Page Six-ին պատմել էր, որ Վուդսն ու Վանեսան ընդհանուր շատ բան ունեն։ «Նրանք երկուսն էլ սովոր են հանրային ուշադրությանը։ Նրանք երկուսն էլ գիտեն ինչպես գաղտնի պահել իրենց անձնական կյանքը։ Նրանք երկուսն էլ ծնողներ են։ Նրանք լավ են վերաբերվում միմյանց, նրանք հավասարակշիռ են, նրանց դուր է գալիս խուսափել դրամաներից, նրանք ընդհանուր շատ արժեքներ ունեն»։

 
 
1/2379
bottom of page