top of page

Անձրևանոց, տաք թեյ, մառախուղ․ Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 2
  • 1 min read

«Լիդսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիդսի» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը կարճ ժամանակ գլխավորել է «Կրասնոդարը»։

30 տուրից հետո «Լիդսը» 63 միավորով գլխավորում է Անգլիայի Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

bottom of page