Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Փարիզ
- Investigative journalist
- 17 hours ago
- 1 min read

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Փարիզ, որտեղ նախարար Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Համաժողովի մեկնարկին տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարների համատեղ լուսանկարահանում:
Միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մարոկկոյի, Իսպանիայի ԱԳ նախարարները, ՄԱԿ-ի կանանց հարցերի գրասենյակի գործադիր տնօրենը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչներ: