top of page

Թրամփը հայտարարել է, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Գրենլանդիան կարող է անցնել ԱՄՆ-ի վերահսկողության տակ

  • 1 day ago
  • 1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանողական «Real America's Voice» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը (2029 թվականի հունվար) Գրենլանդիան կարող է հայտնվել Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։

Հաղորդավար Սթիվ Գրուբերը հիշեցրել է նախագահին իր այն կանխատեսման մասին, թե նրա պաշտոնավարման ավարտին Գրենլանդիան գտնվելու է «ԱՄՆ օպերատիվ վերահսկողության տակ»։

«Այո՛, դուք ճիշտ դուրս կգաք, եթե նմանատիպ գրազ գաք։ Այո՛, դուք ճիշտ կլինեք։ Մենք ուզում ենք անել մի շատ կարևոր բան։ Գրենլանդիան կարևոր է՝ մեր տեսանկյունից, այլ ոչ թե իրենց», — պատասխանել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ կղզին առանցքային է համարում Վաշինգտոնի շահերի համար, և հաղորդավարին հորդորել է «խաղադրույք կատարել դրա վրա»։

Այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է դարձել այն բանի, որ Թրամփը շարունակում է առաջ տանել Գրենլանդիայի՝ Դանիայի Թագավորության կազմում գտնվող այդ ինքնավար տարածքի նկատմամբ ամերիկյան ազդեցությունն ուժեղացնելու գաղափարը։ Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները նախկինում բազմիցս մերժել են կղզին ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը։

Թրամփը պնդում է, որ Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողությունն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, քանի որ տարածաշրջանում սրվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև մրցակցությունը։

Հուլիսի սկզբին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի առաջնորդը վերստին հայտարարել է, որ Գրենլանդիան կրիտիկական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ ընդգծելով, որ կղզին «այնքան էլ կարևոր չէ Դանիայի համար»։

Ավելի վաղ՝ իր նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում, Թրամփը չէր բացառում կղզու նկատմամբ վերահսկողություն ստանալու համար ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ ռազմական տարբերակն այլևս չի դիտարկվում։

 
 
1/2787
bottom of page