top of page

Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Ասադ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 5, 2024
  • 1 min read

Սիրիայի նախագահ Ասադը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանն ասել է․ «Բոլոր տեսակի օկուպացիայի, ագրեսիայի և զանգվածային սպանությունների դեմ դիմադրությունը օրինական իրավունք է և վավեր է, եթե այդ դիմադրությունն աջակցվում է ժողովրդի կողմից ու հավատում է նման իրավունքին:

Տարածաշրջանի ժողովուրդների և երկրների ինքնիշխանության դեմ Իսրայելի բազմիցս ագրեսիաներին Իրանի պատասխանը հզոր պատասխան էր և դաս տվեց Սիոնիստական ռեժիմին, որ դիմադրության առանցքն ի վիճակի է զսպել թշնամուն ու ոչնչացնել նրա ծրագրերը»։

Նրա խոսքով՝ Իսրայելին դիմակայելու միակ ճանապարհը «սպանությունների և անմեղ մարդկանց արյուն թափելու հանցագործությունները դադարեցնելն է և շրջանի բնակիչների օրինական իրավունքները վերականգնելը»։

1/2082
bottom of page