top of page

Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 4
  • 1 min read
ree

Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում  նա երկրորդ տեղում էր:  Երկամարտի 397 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Հրումում նա բարձրացրեց 210 կգ ու 221 կգ ու այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:

 
 
1/2394
bottom of page