Search
«Իրավունք». Անդրանիկ Քոչարյանի բանը բուրդ է. երեկվա Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր
- Investigative journalist
- Apr 16
- 1 min read
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական, իրեն վոժդ հռչակած Անդրանիկ Քոչարյանի, ինչպես թիմակիցներն են ասում, բանը բուրդ է: Բանն այն է, որ վերջինս արդեն քանի օր է` փորձում է Նիկոլ Փաշինյանին, տարբեր թիմակիցների վերաբերյալ «դոսյեներ» տալու գնով, համոզել, որ իր էթիկայի հարցը քննարկման առարկա չդարձնեն, այլ կերպ ասած՝ ջրեն, գնա:
Բայց Փաշինյանը անդրդվելի է, դրանում «օգնում» է Ալեն Սիմոնյանի շիրա տալը, ով Փաշինյանին զգուշացրել է, որ եթե այս հարցում «զադնի դնի», ինքը անձամբ կնախաձեռնի Քոչարյանի հարցը թիմում քննարկելը:
Այնպես որ, երեկվա Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
08.52. 26.04.2025
08.47.26.04.2025
08.35.26.04.2025