top of page

Ալեն Սիմոնյանը վիետնամցի իր գործընկերոջը փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 19, 2024
  • 1 min read

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով եւ հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:

Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին եւ դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել:

Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը վիետնամցի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան: Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Վիետնամի Ազգային ժողովի տարածքում եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

1/2082
bottom of page