top of page

Ի՞նչ փուլում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքները

Aug 19, 2024
1 min read

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը:

Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։

«Այս պահի գնահատումներով ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ Արդեն եկող տարի կկարողանանք սկսել մրցութային գործընթացը»,- զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

1/2905
bottom of page