top of page

Ինչու է «Նոա» և «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 21, 2024
  • 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է Աբովյան քաղաքի մարզադաշտում «Նոա» և «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ՝ մարզադաշտը հոսանքազրկվել է. 

«Այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ՝ մարզադաշտը հոսանքազրկվել է:Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:

Չնայած այն հանգամանքին,որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»։ 

1/2160
bottom of page