Ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ. ԱԳՆ
- 7 hours ago
- 1 min read

Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին ՀՀ ԱԳ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում:
«Դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։
Մասկատի օդանավակայանում դեսպանության դիվանագետի կողմից ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
Բացի Մասկատ-Երևան չվերթերի ուղևորներից, ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ։ Այս պահին Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5՝ մայրաքաղաք Մասկատում Qatar Airways-ով Հեռավոր Արևելքի երկրից ժամանած 2 քաղաքացի և 3 քաղաքացի ք. Սալալայում։ Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է: Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները»,- նշված է գրառման մեջ։




















