top of page

«Ռուսաստանում այժմ փրկվում է ամենազգուշավորը». The Telegraph-ը՝ ՌԴ-ում տիրող վախի մթնոլորտի և պարանոիկ տրամադրությունների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 23
  • 1 min read
ree

Ռուսաստանում շարունակվում է աղմկահարույց ձերբակալությունների, դատապարտումների և առեղծվածային մահերի շարքը, որոնք կաթվածահար են արել նույնիսկ իշխանության ամենաբարձր էշելոնը: Վերջին դեպքը տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ռոման Ստարովոյտի ենթադրյալ ինքնասպանությունն է, ինչը ցնցել է քաղաքական էլիտային, հաղորդում է The Telegraph-ը:


«Ահավոր է,- անանուն մնալու պայմանով հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցը։- Ձերբակալություններ, մահեր, սկանդալներ... Մարդիկ իրենք իրենց թակարդի մեջ են գցում»։


Իշխանության ամենաբարձր շրջանակներում, աղբյուրների խոսքով, վախի մթնոլորտ է տիրում։ «Ինչն է իրականում տարօրինակ. նախագահի (Վլադիմիր Պուտինի) լիակատար լռությունը։ Նույնիսկ վարչապետը (Միխայիլ Միշուստինը) որևէ ցավակցություն չի հայտնել։ Սա տագնապալից ազդանշան է», - հավելել է նախկին պաշտոնյան։


«Կանոնները փոխվել են,- կարծում է Կարնեգի կենտրոնի փորձագետ և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախկին խորհրդական Ալեքսանդրա Պրոկոպենկոն:- Այժմ կարևոր չէ, թե ով է քո հետևում: Փրկվում է ոչ թե ամենաուժեղը, այլ ամենազգուշավորը»:



Գործող պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Կրեմլում աճում են պարանոիկ տրամադրությունները. «Ես փորձում եմ հեռու մնալ վտանգավոր թեմաներից... Մենք բոլորս փակվել ենք մեր փոքրիկ աշխարհներում»։

 
 
1/2383
bottom of page