Զարուհի Բաթոյանի լուսանկարները ներկայացվել են Բրյուսելի «Կանացիության բազմաթիվ դեմքերը» խորագրով նոր ցուցահանդեսում
- 2 hours ago
- 1 min read

Մայիսի 8-ին Բրյուսելի «Մոն դեզ Ար» (Mont des Arts) պուրակում բացվեց «Կանացիության բազմաթիվ դեմքերը» (Many Faces of Womanhood) խորագրով նոր ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև իմ լուսանկարները։
Դիմանկարների և անձնական պատմությունների միջոցով ցուցահանդեսը վեր է հանում, թե ինչպես են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կանայք դիմակայում հակամարտություններին, տեղահանությանն ու սոցիալ-տնտեսական փոփոխություններին՝ միևնույն ժամանակ շարունակելով առաջնորդել, արարել և վերափոխել իրենց համայնքները:
Ցուցահանդեսն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. միասին՝ ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են UN Women-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA):




















