Ալիևը AZAL-ի ինքնաթիռի կործանումը միտումնավոր հարձակում չի համարում
- Investigative journalist

- Aug 15
- 1 min read

Ադրբեջանը 2024 թ. Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Ալիևը ասել է Fox News-ի հետ զրույցում։
Ալիևը նաև հավելել է, որ Բաքուն պահանջում է մեղքի պաշտոնական ընդունում, մեղավորների պատժում և լիարժեք փոխհատուցում։
Վերջինս հայտարարել էր, որ Գրոզնիի մոտակայքում ինքնաթիռը վնասվել է արտաքին հարվածից, ինչը հանգեցրել է վերահսկողության կորստի։ Հուլիսին նա ասել էր, որ Ադրբեջանը պատրաստում է վթարի հետ կապված փաստաթղթեր՝ Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններ հայց ներկայացնելու համար։




















