top of page

Նախքան Կտրիճին պաշտպանելը, Քոչարյանը պետք է պատասխանի՝ ինքը քրիստոնյա՞ է, թե՞ ոչ. Ղազարյան

  • Aug 2, 2025
  • 1 min read

Ո՞վ կմտածեր, որ Կտրիճ Ներսիսյանի մեկնած խաչը անտեսած և խաչակնքումից խուսափած Քոչարյանը մի օր կդառնար նրա ու եկեղեցու մոլեռանդ պաշտպան։


Այս մասին սոցցանցի իր էջում գերլ է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:


«Ավելին՝ այսօր նա հերթական հակաքրիստոնեական խորհուրդներն է տալիս՝ հայտարարելով, թե եկեղեցին պետք է ավելի կտրուկ լինի և որոշ մարդկանց դուրս գցի եկեղեցուց։


Այս տրամաբանությամբ է մարդը տասը տարի ղեկավարել Հայաստանը, և պատահական չէ, որ իր իշխանության տարիներին Հայաստանի քաղաքացիները փաստացի դուրս էին դրված երկրի քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքից։


Եվ վերջապես՝ նախքան Կտրիճին պաշտպանելը, Քոչարյանը պետք է պատասխանի մի հարցի, որը շատերին է հուզում՝ ինքը քրիստոնյա՞ է, թե՞ ոչ»,- գրել է պատգամավորը։

 
 
1/2770
bottom of page