top of page

«Աէրոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերը խափանվել են. չեղարկվել են չվերթներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 28
  • 1 min read
ree

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը երկուշաբթի՝ հուլիսի 28-ի առավոտյան, հայտնել է, որ իր տեղեկատվական համակարգերը խափանվել են, հայտնում է dw.com-ը։«Դրա հետ կապված՝ սպասվում է թռիչքների ժամանակացույցի հարկադիր փոփոխություն, այդ թվում՝ հետաձգման և չեղարկման միջոցով», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Աերոֆլոտ»-ը խնդրել է ուղևորներին հետևել օդանավակայանների կայքերում և տեղեկատվական տախտակներում հայտնվող տվյալներին, ինչպես նաև օդանավակայանի բարձրախոսներով հնչող հայտարարություններին։ Ընկերությունը հավելել է, որ աշխատում է նվազագույնի հասցնել արտադրական թռիչքային պլանի կատարման ռիսկերը և հնարավորինս շուտ վերականգնել իր ծառայությունների գործունեությունը։Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայնում կրկին կոլապս է. «Աերոֆլոտ»-ի տասնյակ չվերթները չեղարկվել և հետաձգվել են համակարգային լուրջ խափանման պատճառով:

 
 
1/2377
bottom of page