top of page

«Զելեսկին խղճուկ մարդ է՝ պահանջելու, որ Պուտինը Թուրքիա գա»․ Լավրով

May 15, 2025
1 min read

Զելենսկին խղճուկ մարդ է՝ պահանջելու, որ Պուտինը Թուրքիա գա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարար Սերգեյ Լավրովը։

«Նախ Զելենսկին ինչ-որ հայտարարություններ էր անում, թե պահանջում է, որ Պուտինն անձամբ Թուրքիա գա․․․ Խղճուկ մարդ, դա հայտնի է բոլորին, բացի իրենից և նրանցից, ում ձեռքում նա խամաճիկ է հանդիսանում։ Հետո հավանաբար նրա ավագ ընկերները բացատրեցին, որ նման պահվածքը հիմարություն է, և բանակցություններ են անհրաժեշտ», ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում բանակացություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Պուտինն անձամբ ներկայանա բանակցություններին։

Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

 
 
1/2905
bottom of page