Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
5 hours ago
1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կազմել է 363.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.23 դրամ (նվազել է 1.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–361.5 դրամով, վաճառվում է 364-366 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-416.5 դրամով, վաճառվում է 422–428 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.05–4.18 դրամով, վաճառվում է 4.27–4.48 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:
Եվրոն գնվում է 417–418 դրամով, վաճառվում է 421.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.13–4.15 դրամով, վաճառվում է 4.20–4.22 դրամով:




















