Յաննիկ Սիները դուրս է եկել Պեկինում ընթացող ATP-500 մրցաշարի եզրափակիչ
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները դուրս է եկել Պեկինում (Չինաստան) ATP-500 մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա երկու սեթում 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցիչ Բու Յունչաոկետեին (96-րդը ATP-ի վարկանիշում):
Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե։
2024 թվականի China Open-ի տիտղոսի համար Սիները կխաղա աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։
Հիշեցնենք, որ իտալացին մրցաշարի գործող չեմպիոնն է։ Անցյալ տարի նա եզրափակչում հաղթել էր ռուս Դանիիլ Մեդվեդևին։
Comentarios