top of page

2025 թվականի 8 ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ նվազել են սպանության դեպքերը. ՆԳՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 27
  • 1 min read
ree

Հայաստանում 2025 թվականի ութ ամիսների ընթացքում արձանագրված սպանությունների դեպքերը նվազել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 


Այս մասին ճեպազրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 



«Կցանկանայի նշել, որ ութ ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ 2-ով նվազել են սպանության դեպքերը։ Նվազել են հրազենով կատարված հանցագործություններն առհասարակ»,-ընդգծեց Սարգսյանը։ 


Նա նաև արձագանքել է շրջանառվող խոսակցություններին, թե անընդհատ լուրեր են լինում այս կամ այն վայրում կրակոցների մասին, և որ երկրում այս առումով ծայրահեղ անկառավարելի վիճակ է. 



«Այդ կրակոցների գերակշիռ մասը կապված է խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթների հետ և հիմնականում վերաբերում է օդաճնշիչ ատրճանակից կրակոցներին կամ օդ կրակելու դեպքերին։ Ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավարելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է»,-ասաց ՆԳՆ մամուլի քարտուղարը։ 


Նրա խոսքով՝ ոստիկանությունը 2025 թվականի 8 ամիսներին գրեթե 2 անգամ ավելի շատ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել, քան 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին։  

 
 
1/2379
bottom of page