top of page

«Ուկրաինայի այս գործողությունները կհայտնվեն պատմության դասագրքերում». Զելենսկին՝ 117 ԱԹՍ-ով ՌԴ թևավոր հրթիռային կրիչների 34%-ին հարվածելու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Անվտանգությանծառայությանը, անձամբ գեներալ Մալյուկին ևգործողությանը մասնակցած բոլորին։ «Այնմշակվել է մեկուկես տարուց ավելի՝ կատարյալպլանավորված և իրականացված։ Սա իսկապեսեզակի գործողություն էր։ Եվ հիմա կարող եմարդեն հրապարակային ասել. այս գործողության«գրասենյակը» Ռուսաստանի տարածքում գտնվումէր ԱԴԾ-ի (ФСБ) շտաբի կողքին»։


Զելենսկու խոսքով՝ օգտագործվել է 117 ԱԹՍ, որոնք հարվածել են Ռուսաստանիռազմավարական թևավոր հրթիռային կրիչների34%-ին հիմնական ավիաբազաներում։


«Մեր թիմերը գործել են Ռուսաստանի բազմաթիվշրջաններում և երեք ժամային գոտիներում ևանվտանգ կերպով դուրս են բերվել նախապես: Սապարզապես փայլուն արդյունք է: Սեփական, անկախ արդյունք Ուկրաինայի համար։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորումից մինչևարդյունավետ իրականացում»,- ընդգծել է Զելենսկին։



Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, դա եղել է ամենահեռահար գործողությունը. «Ուկրաինայիայս գործողությունները անշուշտ կհայտնվենպատմության դասագրքերում։ Ուկրաինանպաշտպանում է ինքն իրեն, և դա լիովինարդարացված է։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը զգա, որ պետք է վերջ տալայս պատերազմին։ Պատերազմը սկսել էՌուսաստանը, և հենց Ռուսաստանն էլ պետք է այնավարտի»:

1/2147
bottom of page