top of page

Որքա՞ն հիմա արժեն ֆուտբոլիստները. Սաուդյան Արաբիան ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» աստղին ավելի քան 1 միլիարդ դոլարով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 20, 2024
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորին առաջարկվել է ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ շահութաբեր գործարք Սաուդյան Արաբիային միանալու համար, հայտնում են Reuters-ը եւ ESPN-ը։



Վկայակոչելով անանուն աղբյուրներին՝ Reuters-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները կապվել են Վինիսիուսի հետ եւ առաջարկել հնգամյա պայմանագիր՝ մոտ 218 միլիոն դոլար յուրաքանչյուր սեզոնի համար, գումարած բոնուսներ Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգային (SPL) միանալու համար:



Ըստ Reuters-ի եւ ESPN-ի՝ գործարքը ներառում է նաեւ առանձին 10-ամյա դեսպանություն՝ 2034 թվականին Սաուդյան Արաբիայում կայանալիք աշխարհի գավաթից առաջ:



Վինիսիուսը դեռ չի մերժել Իսպանիայի մայրաքաղաքից հեռանալու հնարավորությունը եւ իր թիմի հետ ուսումնասիրում է առաջարկը։



Համաշխարհային այլ գերաստղեր, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը եւ Կարիմ Բենզեման, ներկայումս խաղում են SPL-ում, բայց Վինիսիուսը, համաձայնության դեպքում, նրանց կմիանա ավելի երիտասարդ տարիքում, իսկ իր կարիերայի լավագույն տարիները դեռ առջեւում են:



Հաղորդվում է, որ անցյալ տարի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մերժել է սաուդցիների՝ 775 միլիոն դոլարի առաջարկը՝ միանալու սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբին:

1/2117
bottom of page