Ձայնագրության հրապարակումից հետո Տեր Արամ քահանան Հուդա՞ն է, թե՞ զոհ, պատանդ. Սաֆարյան
- Investigative journalist
- 4 hours ago
- 1 min read

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:
Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
«Հիմա՝ ձայնագրության հրապարակումից հետո, Տեր Արամ քահանան Հուդա՞ն է, թե՞ շատ երիտասարդ ու ոչ երիտասարդ հոգևորականներ զոհեր, պատանդներ են Եկեղեցու հետ: Ինչ-որ լռություն է…»,- գրել է Սաֆարյանը: