top of page

Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 12
  • 1 min read
ree

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս–Հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով, հայտնում է «Дневник иранского журналиста»  Telegram-ալիքը։

Ըստ աղբյուրի, հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։

Նշվում է, որ Ռեշտ–Աստարա երկաթուղու առևտրային պայմանագիրը՝ ռուսաստանյան ընկերության մասնակցությամբ որպես կապալառու, մոտ է ավարտին, և դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակում։ Սա հնարավորություն կտա անցնել նախագծի իրականացման փուլին։

 
 
1/2377
bottom of page