Search
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՐԶԻՉՆ ՈՒ ԹՈՒՐՔ ԽԱՂԸՆԿԵՐԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՀԱՄԱՐ
- Investigative journalist
- 13 hours ago
- 1 min read
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով: Միլանի դատախազությունը պարզել է, որ նրանք կապ են ունեցել «Ինտերի» երկրպագու Մարկո Ֆերդիկոյի հետ՝ 2023 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բաշխման հարցով, որտեղ «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։
2024 թ. սեպտեմբերին Ֆերդիկոն ձերբակալվել է մաֆիայի հետ կապերի և այլ հանցագործությունների կասկածանքով։ Ինձագին և Չալհանօղլուն համագործակցել են քննության հետ, հաստատել են կապը Ֆերդիկոյի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ինձագին տուգանվել է 15,000, իսկ Չալհանօղլուն՝ 30,000 եվրոյով։