top of page

Քիմ Քարդաշյանը պայմանագիր է ստորագրել Disney's 20th Television-ի հետ սցենարային շոուներ ստեղծելու մասին

Քիմ Քարդաշյանը պայմանագիր է ստորագրել Disney's 20th Television-ի հետ սցենարային շոուներ ստեղծելու մասին։

43-ամյա Քիմը պայմանագիրն ստորագրել է այն բանից հետո, երբ նկարահանվել է FX-ի American Horror Story վերջին սեզոնում եւ Hulu All's Fair-ի գալիք իրավաբանական դրամայում, որոնց պրոդյուսերն է դարձել զվարճանքների արդյունաբերության հսկա, սցենարիստ եւ ռեժիսոր Ռայան Մըրֆին։

Իր պայմանագրի շրջանակում Քիմը կմիանա ընկերուհու՝ Լա Լա Էնթոնիի (La La Anthony) եւ Black-ish-ի ստեղծողի՝ Քենիա Բարիսի հետ։

Սերիալը հիմնված կլինի La La-ի «The Love Playbook: Rules for Love, Sex and Happiness» (Սիրո օրագիր. սիրո, սեքսի եւ երջանկության կանոններ) բեսթսելերի վրա։

Ինչպես տեղեկացրել է Deadline-ը, սերիալն արդեն մշակման փուլում է, կոչվում է Group Chat։ Լա Լան (իսկական անունը՝ Ալանի Նիքոլ Վասկես) կատարելու է գլխավոր դերը։

«Ինձ համար խիստ հետաքրքիր է պատմել պատմություններ, որոնք անձնական են, բարդ, հրատապ, հիմնված իմ սեփական փորձի եւ նրանց փորձի վրա, ովքեր ինձ ծանոթ են»,- նշել է Քիմը իր հայտարարությունում։ «Ես այնքան ուրախ եմ խորասուզվել հեռուստատեսային նախագծերում Քերի Բերքի եւ Էրիկ Շրիերի ղեկավարած թիմի հետ, ինչպես նաեւ շարունակել աշխատել Քրեյգ Էրվիչի ու նրա Hulu խմբի եւ Disney-ի հետ միասին»։

bottom of page