top of page

Կրեմլն առայժմ չի բացահայտի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում. Պեսկով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 14 hours ago
  • 1 min read

Կրեմլն առայժմ չի բացահայտի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Բայց ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին անպայման այնտեղ կլինի և կսպասի Կիևի ներկայացուցիչներին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այս առումով ոչինչ չի փոխվել, մենք դա կանենք, երբ նախագահից համապատասխան հանձնարարականներ ստանանք, նման հանձնարարական դեռ չի եղել»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է ներկայացնել ռուսական պատվիրակության կազմը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին առաջարկել է Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացրել Մոսկվայի և Կիևի միջև: Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը, սակայն Կրեմլը դեռ որևէ հայտարարություն չի արել:

bottom of page