Դերասանուհի Միլենա Վարդանյանն ամուսնացել է (ֆոտո)
- Investigative journalist
- Sep 10, 2024
- 1 min read

Սերիալներից ու սիթքոմներից հայտնի Միլենա Վարդանյանը, որը նաեւ դերասանուհի Ելենա Վարդանյանի քույրն է, ամուսնացել է։ Այս մասին Միլենան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ արարողությունից լուսանկարներ տեղադրելով։

«Երջանիկ եմ տոնել մեր ամուսնության գրանցումը եւ անհամբերությամբ սպասում եմ նոյեմբերին՝ մեր հարսանյաց արարողությանը»,-լուսանկարներին կից գրել է նա։

Դերասանուհու ամուսինն Էնդրյու Թըրներն է՝ Կանադայից։