top of page

Կոտայքի մարզում անչափահաս տղան, լինելով ոչ սթափ, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի - Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

1/2186
bottom of page