top of page

Bitcoin-ի արժեքը գերազանցել է 104,000 դոլարը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read

Binance կրիպտոարժույթի բորսայում սակարկությունների ընթացքում Bitcoin-ի գինը բարձրացել է մինչև 104,900 դոլար։ Երևանի ժամանակով ժամը 8։25-ի դրությամբ Bitcoin-ը թանկացել է 1,06%-ով՝ հասնելով 104,300 դոլարի։

Անցյալ շաբաթ Bitcoin-ի փոխարժեքը մոտեցել էր 105,000 դոլարին: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մեղմ հռետորաբանության, ինչպես նաև ԱՄՆ-Մեծ Բրիտանիա առևտրային համաձայնագրի ֆոնին թվային արժույթի փոխարժեքը մեկ շաբաթվա ընթացքում աճել է ավելի քան 9%-ով։ Միևնույն ժամանակ, մյուս խոշորագույն կրիպտոարժույթների կապիտալիզացիան աճել է 8–36%-ով:

bottom of page