Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
- Investigative journalist

- Jun 2
- 2 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մարմաշենի եկեղեցում տեղի ունեցած միջադեպին և տեղի հոգևոր հովվի հայտարարություններին:
«Մարմաշենի վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Փառեն հայտարարել էր, որ եկեղեցուց կոպիտ ձևով դուրս կշպրտի հավատացյալ այն հայ մարդուն, որը «նիկոլական գաղափարների հիվանդություններով է տառապում» (ուղիղ մեջբերում):
Ինքս պատրաստվում էի ժամանակ ունենալու դեպքում գնալ Մարմաշենի եկեղեցի՝ որպես Իրական Հայաստանի, հետևաբար՝ «նիկոլական գաղափարներ» կրող: Բայց այսօր նույն գաղափարները կրող մեկ այլ հավատացյալ է գնացել տվյալ եկեղեցի, ու ի՞նչ եղավ հետո...
Եկեղեցու հոգևոր հովիվը, որ սովորական մահկանացու է, ասում է, որ ինքն է եկեղեցու տերն ու տիրակալը, կարա թքած ունենա կարծիքի վրա: Ինքն է եկեղեցու իշխանը: Նաև թքած ունի նրա վրա, որ եկեղեցին իր սեփականությունը չէ: Այ սենց պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների:
Իրականում իրենց կոչմանն արժանի, իրականում բարոյական շատ հոգևորականներ ունենք, որոնք իրենց աջակցությունն են հայտնում մեզ միայն նրա համար, որ այժմ հավասար չեն իրենք ու «թքած ունեցողները»»,- գրել է Հակոբյանը:
Նշենք՝ Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը ավելի վաղ ասել էր, թե ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու է անձը, հավատքի չափը և քրիստոնյայի կարգավիճակը:
«Ուրեմն խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, որոնք պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում.
Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով»,- հայտարարել է Տեր Փառենը։




















