top of page

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 15 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։  Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է,  հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։Նա նախատեսում է նաև այցելել ԱՄԷ և Քաթար ու ԱՄՆ վերադառնալ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնել էր Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:

Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ  դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:

Axios-ի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ սեփական առաջարկը կանի նաև Քաթարը։ Կատարի ներդրումները կարող են կազմել մինչև 300 մլրդ դոլար, ներառյալ երկրին Boeing առևտրային ինքնաթիռներ մատակարարելու և 2 միլիարդ դոլար արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու գործարքները: ԱՄԷ-ն մարտին հայտարարել էր, 

1/2117
bottom of page