top of page

Երևանում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. օգնության են հասել փրկարարները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read

Մայիսի 10-ին՝ ժամը 22:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է GAZ մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած GAZ, Lexus և Toyota մակնիշների ավտոմեքենաների վրա։


Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոմեքենաների վրայից։

1/2117
bottom of page