top of page

Քննարկվել է Հայաստան-Իրան էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը

  • 7 days ago
  • 1 min read


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի:

 
 
1/2715
bottom of page