top of page

Նախապես զգուշացնում ենք՝ աշխատակիցներին երթի գնալ պարտադրող ՀԷՑ-ի ղեկավարները պատասխանատվության են ենթարկվելու. Ալեն Սիմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 1
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկություն ունի, որ ՀԷՑ-ում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների։

«Ասել են՝ ամսի 4-ին երթ է լինելու, պարտադրել են աշխատակիցներին, որ մասնակցեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ալեն Սիմոնյանը առիթը բաց չթողեց ու կրկնեց իր ղեկավարի ասածը՝ նրանք, ովքեր նման բան են առաջարկում, գործից ազատվելու են։

«Նոր կառավարիչ նշանակվելու պարագայում նրանք պատասխանատվության են ենթարկվելու, նախապես զգուշացնում ենք»,- նշեց նա։

1/2211
bottom of page