top of page

«Նոա»-ն հայտնել է իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին

  • 4 days ago
  • 1 min read


Երևանի «Նոա»-ն պաշտոնապես հայտարարել է բրազիլացի հարձակվող Մաթեուս Այաշի հեռանալու մասին: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և համագործակցությունը չի երկարաձգվել։

«Շնորհակալ ենք քեզ կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայի ընթացքում»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բրազիլացի կենտրոնական հարձակվողը երևանյան ակումբին էր միացել 2024 թվականի հունիսի 30-ին: Այս ընթացքում նա «Նոայի» մարզաշապիկով անցկացրել է 77 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Խփած գնդակների քանակով Այաշը հանդիսանում է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Ակումբում անցկացրած տարիների ընթացքում Մաթեուս Այաշը դարձել է Հայաստանի չեմպիոն և կրկնակի գավաթակիր:

 
 
1/2712
bottom of page