Հերթական կեղծ լուրը վարչապետի և նրա տիկնոջ մասին
- Investigative journalist

- Aug 17
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի մասին հերթական կեղծ լուրն է տարածվում` օգտագործելով, այսպես կոչված միջազգային լրատվամիջոց` ընթերցողների շրջանում վստահություն հաղորդելու համար։
Euleaks.eu կայքով տարածվում է, իբր Աննա Հակոբյանը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել` 3.4 մլն դոլար է վատնել մանկական քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամից։ Խոսքը «City of smile/Ժպիտների քաղաքը» հիմնադրամի մասին է, որտեղ Աննա Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հոդվածի հեղինակն իբր France 24-ի իռլանդացի լրագրող Խամես Կրիդոնն է (James Creedon):
Իրականում այս լրագրողը որեւէ կապ չունի այս կայքի հետ։ Իսկ կայքը ոչ թե լրատվական կայք է, այլ պորտալ, որտեղ հայտնվում են ոչ պաշտոնական, չստուգված, անհեղինակ հոդվածներ, որոնք հնարավոր չէ ստուգել, իդենտիֆիկացնել։
Այս նյութի բովանդակությամբ որևէ այլ նյութ, հոդված, լուր որեւէ այլ լրատվականում, աղբյուրում` ոչ տեղական, ոչ միջազգային հնարավոր չէ գտնել։ Ակնհայտ է, որ այն գրվել է, որպեսզի հայկական որոշ մեդիաընկերություններ հղում տալով իբր արտասահմանյան հեղինակավոր կայքի կարողանան հերթական կեղծ լուրը տարածել վարչապետ Փաշինյանի ու վերջինիս տիկնոջ «կոռուպցիոն գործունեության» մասին:
Վոլոդյա Հակոբյան




















