top of page

Քեթրին Զետա-Ջոնս. «Ոչ ոք չէր հավատում, որ իմ և Մայքլ Դուգլասի ամուսնությունը երկար կտևի»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 11
  • 1 min read
ree

Հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը, որն այժմ 55 տարեկան է, պատրաստվում է նշել իր արծաթե հարսանիքը ամուսնու՝ Մայքլ Դուգլասի հետ։ Զույգը միասին է արդեն 25 տարի, և չնայած տարիքային զգալի տարբերությանը, նրանք բոլոր կասկածամիտներին ապացուցել են, որ իրենց սերն ավելի ուժեղ է, քան երբևէ։

Քեթրինը The Sun-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ շատերը կարծում էին, որ իրենց միությունը չի դիմանա ժամանակի փորձությանը. «Մենք միասին ենք արդեն 25 տարի, սա տոնելու առիթ է։ Բոլորն ասում էին, որ մենք այդքան երկար չենք մնա միասին»։


Դերասանուհին ասել է, որ իրենց ամուսնությունն անընդհատ դասեր է տալիս, սեր և զվարճանք, և առաջիկա հոբելյանի միտքը իրեն իսկապես հուզում է։ Նա հիշում է, թե ինչպես են իր ծնողները նույնպես նշել այդպիսի կարևոր ամսաթվեր։


Սակայն տարեդարձի օրը Քեթրինը չի կարողանա տոնակատարություն կազմակերպել Netflix-ի «Ուենսդեյ» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումների պատճառով, որտեղ նա խաղում է Մորտիա Ադամսի դերը։ Զույգը պլանավորում է տոնել ձմեռային տոներին ավելի մոտ։


Նրանց հարաբերությունները անցյալում ունեցել են որոշ դժվարություններ. Մայքլի հիվանդությունից (լեզվի քաղցկեղ) և Քեթրինի մոտ երկբևեռ խանգարման ախտորոշումից հետո նրանք ժամանակավորապես բաժանվել էին, բայց շուտով վերամիավորվել։


Դերասանուհին նշում է, որ երկարատև ամուսնության մեջ կան անխուսափելի վերելքներ և վայրէջքներ։ «Ես գրեթե 25 տարի արթնանում եմ Մայքի կողքին։ Ամուսնացած լինելը խելագարություն է, երբ մտածում ես դրա մասին։ «Կամուսնանա՞ս ինձ հետ», «Իհարկե՛», իսյ հետո հանկարծ մտածում ես, որ այլևս չես սիրում այն Chanel պայուսակը, որի վրա շատ գումար ես ծախսել, և ուզում ես վաճառել այն»։


Անկախ բոլոր փորձություններից՝ Քեթրինն ու Մայքլը շարունակում են հարգել և սիրել միմյանց։ Նրա համար 25 տարվա տարիքային տարբերությունը խնդիր չէ։ «Մարդիկ ասում էին. «Երբ դու 50 տարեկան դառնաս, նա կլինի 75»։ Դե, դա պարզապես մաթեմատիկա է»։

 
 
1/2377
bottom of page