top of page

Որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում՝ մենք վատ հարաբերություններ ունենք. Ալեն Սիմոնյան

  • 2 hours ago
  • 1 min read


Աշխարհում գոյություն չունի 101%-անոց, նույնիսկ 100%-անոց բան, որովհետև մեր երաշխավոր, իր ռուսական բազան ունեցող, ինչպես նաև խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ դե զգույշ դուրս եկեք, հանկարծ այստեղ մի բան ձեզ չլինի, «դավա՛յ», դուրս եկեք: Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի հետ, դրա մասին չէ խոսքը: Դուք եք երաշխավոր առաջ քաշում և Թրամփի հետ կապված կասկածներ հայտնում, ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևէ բան չկա:

Եթե դուք Թրամփի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ՝ մենք ունեինք ավելի հստակ բան և այդ դաշնակիցը, երբ ժամանակն եկավ, ասաց՝ ոնց որ պարզ չէ՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանը:

 
 
1/2599
bottom of page