Գազայի հատվածը կդառնա շատ ավելի անվտանգ վայր․ պшտանդները կվերադարձվեն հոկտեմբերի 13-ին․ Թրամփ
- Investigative journalist

- Oct 9
- 1 min read

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ՀԱՄԱՍ-ը կսկսի իսրայելցի պատանդների ազատ արձակումը հոկտեմբերի 13-ին։
«Սա ավելին է, քան Գազան։ Սա խաղաղություն է Մերձավոր Արևելքում»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածը կդառնա շատ ավելի անվտանգ վայր և կվերականգնվի տարածաշրջանի հարուստ երկրների աջակցությամբ։
Նա նշել է, որ վերջերս խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ. «Ես նրան ասել եմ. «Իսրայելը չի կարող պատերազմել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի: Նրանք չեն կարող կռվել ամբողջ աշխարհի հետ»»:
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ Թրամփը հայտնել է՝ «Ես մեծ հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը»։
ՀԱՄԱՍ-ը ևս հաստատել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր է կնքվել։
Շարժումը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային բանակցություններում միջնորդության համար և գնահատանք է հայտնել Թրամփին անկլավում հակամարտությունը դադարեցնելու նրա ջանքերի համար։ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Թրամփին և Գազայի համաձայնագրի երաշխավոր երկրներին պարտավորեցնել Իսրայելին իրականացնել ձեռք բերված համաձայնությունները։




















