top of page

Ֆլիկը մեկնաբանել է սուպերգավաթային Կլասիկոյում տարած հաղթանակը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը, որում կատալոնացիները դրամատիկ պայքարում 3-2 հաշվով առավելության հասան Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

«Սա կարևոր եզրափակիչ էր, իսկ «Ռեալի» դեմ խաղերը միշտ էլ բարդ են ստացվում։ Հպարտ եմ թիմով, քանի որ մենք գործեցինք հստակ ծրագրի համաձայն։ Դեռ հանդերձարան չեմ մտել, բայց տեսա, որ տղաները պարում են և տոնում հաղթանակը։

Գոհ եմ, որ կարողացանք վերահսկել գնդակն ու խաղի ընթացքը․ արդյունքում թիմն արեց այն, ինչ պահանջվում էր։ Հեշտ չէր, բայց ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ և խաղացին որպես մեկ միասնական կոլեկտիվ՝ դա ակնհայտ էր։ Ինչպես տեսաք, մեր նկատմամբ լուրջ ճնշում էր գործադրվում, սակայն մենք հաղթահարեցինք այն», - Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հավելենք, որ «կապտանռնագույնները» Սուպերգավաթի շրջանակում արդեն 7-րդ անգամ են հաղթում «սերուցքայիններին»։ «Բարսելոնան» շարունակում է մնալ այս մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը՝ նվաճելով մրցանակը ռեկորդային 16-րդ անգամ։ Մադրիդի «Ռեալը» 13 տիտղոսով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

 
 
1/2491
bottom of page