top of page

Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 23, 2024
  • 1 min read

Օգոստոսի 23-ին, ժամը 15:21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «VAZ» (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները։


bottom of page