««Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի Միջին միջանցքի ներուժը»․ Հաջիև
- Investigative journalist

- Aug 31
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Չինաստանում է, նա հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հատ։
Չինաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են։
Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Չինաստանը տեխնոլոգիական հասանելիություն է ապահովում նաև Հարավի երկրների համար։ Ընդգծելով, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, նա ասել է, որ սա սահմանը չէ. «Ադրբեջանն ու Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Այս համագործակցությունը ներառում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, վերականգնվող էներգիան և թվային փոխակերպումը»։
Ուշադրություն դարձնելով Չինաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևորությանը Միջին միջանցքի ներուժի ավելի լայն օգտագործման առումով՝ Հիքմեթ Հաջիևը նշել է․ «Զանգեզուրով անցնող միջանցքի բացումը, ինչպես նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով, կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն օգտագործումը»։




















