ԱՄՆ-ում ձերբակալել են դպրոցում 4 մարդու կյանք խլած դեռահասի հորը
CNN-ի հաղորդմամբ Ջորջիա նահանգի իշխանությունները դպրոցում 4 մարդու կյանք խլելու համար մեղադրանք են առաջադրել ինչպես 14-ամյա տղային, այնպես էլ նրա հորը։Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեեցել սեպտեմբերի 4-ին, ավագ դպրոցում 14-ամյա Քոլթ Գրեյը կիսաավտոմատ հրացանով սպանել էր 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորել 9 հոգու։
Կասկածյալի հորը՝ 54-ամյա Քոլին Գրեյին, մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության չորս դեպքի, երկրորդ կարգի սպանության երկու դեպքի և երեխաների նկատմամբ դաժանության ութ դեպքի համար, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն:
Քոլին Գրեյն է տղային նվիրել զենք 2023 թ. դեկտեմբերին։ Հայտնել էինք, որ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ տղային և նրա հորը հարցաքննել էին, քանի որ որդին համացանցում սպառնալիքներ էր հնչեցրել դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին։ Այդ ժամանակ պատանուն ձերբակալելու հիմքեր չէին եղել։