Լոս Անջելեսում ավտոբուսի առևանգման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Այսօր վաղ առավոտյան Լոս Անջելեսի կենտրոնում ուղևորների հետ առևանգված ավտոբուսում մեկ մարդու վրա կրակել և սպանել են, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Չորեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է ավտոբուսի առևանգման մեջ կասկածվողներից մեկին:
Ավտոբուսի վարորդը և ևս մեկ ուղևոր փրկվել են հատուկ ջոկատայինների ժամանումից հետո, որոնք դիմակայել են հանցագործին, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվել:
Տուժողի ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում, որին գնդակահարել են ավտոբուսի ներսում և որը մահացել տեղի հիվանդանոցում։
Փոխոստիկանապետ Դոնալդ Գրեհեմը դեպքի վայրում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ ոստիկանները մեկ ժամ հետապնդել են ավտոբուսը ամբողջ քաղաքում: Նա նշել է, որ այս ընթացքում մի քանի մարդ իջել է ավտոբուսից։
Գրեհեմը հավելել է, որ վարորդը տագնապ հնչեցնելու համար օգտվել է «արտակարգ իրավիճակների արձանագրությունից»:
Վարորդը «համեմատաբար լավ տրամադրություն ունի, թեև մի փոքր ցնցված», - հավելել է փոխոստիկանապետը։